Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Աշխարհի առաջին բիոավտոբուսը աշխատում է սննդային մնացորդներից ստացված կենսագազով

Աշխարհի առաջին բիոավտոբուսը աշխատում է սննդային մնացորդներից  ստացված 
կենսագազով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանիայում ստեղծվել է աշխարհում առաջին բիոավտոբուսը, որն աշխատում է սննդային մնացորդներից ստացված կենսագազով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենսամեթանով աշխատող ավտոբուսը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում:

Ինչպես հայտնում է Daily Mirror թերթը, այս արտասովոր մեքենայից  մթնոլոտ արտանետումները շատ ավելի քիչ են, քան դիզելային վառելիքով աշխատող մեքենաներից: 40 անձի համար նախատեսված ավտոբուսը ներկայումս երթևեկում է Բատ քաղաքից Բիստոլի օդանավակայան: Ամբողջությամբ լիցքավորման դեպքում ավտոբուսը կարող է անցնել գրեթե 300 կմ:

Մեքենայի աշխատանքի համար օգտագործվող գազը արտադրվում է Բրիստոլի կեղտաջրերի մաքրման կայանում: Կայանը տարեկան կարող է արտադրել շուրջ 17 միլիոն խորանարդ մետր կենսամեթան: Այդ  ծավալը բավարար է ոչ միայն բիոավտոբուսի սպասարկման համար, այլև կարող է ապահովել 8,3 հազար տնային տնտեսություններին անհրաժեշտ  գազի ծավալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am