Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունները կնքել են Փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունները կնքել են 
Փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ու կապերի զարգացման հնարավորությունները: Նախարարները կարևորել են իրենց գլխավորած գերատեսչությունների միջև փորձի և գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:

Իտալական կողմը պատրաստակամություն հայտնել գործնական աջակցություն ցուցաբերել  Հայաստանին՝  նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և կոոպերատիվների ստեղծման հարցերում:

Նախարար Սերգո Կարապետյանն իտալացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին նախարարներ Սերգո Կարապետյանը և Մաուրիցո Մարտինան Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարարության միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am