Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի Նախագահին

Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի Նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը  (նստավայրը` Բուխարեստ) նոյեմբերի 19-ին, Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո  Նախագահ Վույանովիչը և դեսպան Գասպարյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում շոշափվել են երկու երկրների միջև կապերի զարգացման համար իրավապայմանագրային բազայի ստեղծման, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման և երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների որոշման հարցեր:

Նախագահ Վույանովիչը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը` գոհունակություն հայտնելով անցյալ տարի ամռանը Չեռնոգորիայում կազմակերպված համատեղ գործարար համաժողովի կապակցությամբ:

Հաջողություն մաղթելով դեսպանին նոր առաքելության մեջ` Նախագահ Վույանովիչը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահին:

Չեռնոգորիա կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպել է նաև Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am