Շվեդիայի դատարանը հրաժարվել Է չեղարկել Ասանժի ձերբակալման որոշումը
18:10, 20 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի վճռաբեկ դատարանը հաստատել է սեռական բնույթի հանցագործությունների գործով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու պահանջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Ասանժը 2012 թվականի հունիսից ապրում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքում: Նույն տարվա օգոստոսին Էկվադորը նրան քաղաքական ապաստան Է տրամարդել: Նա չի կարող լքել դեսպանատունը, որովհետեւ այդ դեպքում կձերբակալվի եւ կհանձնվի Շվեդիային: Այնտեղից, ինչպես կարծում Է Ասանժը, իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան դաժան պատիժ Է սպառնում WikiLeaks-ի միջոցով գաղտնի տեղեկատվության հրապարակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում