Անջելինա Ջոլին շուտով կարող Է ավարտել դերասանական կարիերան
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին շուտով կարող Է ավարտել դերասանական կարիերան:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ակնարկել Է Variety հանդեսին տված հարցազրույցում: «Ես դեռ կխաղամ մի քանի կինոնկարներում: Ի դեպ, շուտով ինչ-որ բան եմ նկարահանելու Բրեդի (ամուսնու) եւ իմ մասնակցությամբ»,-ասել Է Ջոլին: Նրա խոսքով՝ ռեժիսորական աշխատանքն իր սիրելի զբաղմունքն Է կինոյում: «Ես երջանիկ եմ, երբ խցիկն ուղղում եմ մեկ ուրիշ դերասանի վրա եւ տեսնում, թե ինչպես Է արվում հիանալի աշխատանքը»,-նշել Է Ջոլին:
Հայտնի Է, որ ֆիլմը, որը կրում Է «Ծովի մոտ» նախնական անվանումը, արդեն նկարահանվում Է Մալթայում: Կինոնկարի եւ սցենարի մասին մանրամասները քիչ են, հայտնի Է, որ Ջոլին եւ Փիթը կինոնկարում ընտանեկան զույգ են լինելու, նշում Է հրատարակությունը:
Կինոյում հաջող աշխատանքից բացի, Ջոլին ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության բարի կամքի դեսպան Է: Այդ առաքելության շրջանակներում Ջոլին այցելել Է տասնյակ երկրներ, որտեղ հումանիտար աղետներ են տեղի ունեցել: Դերասանուհին հիմնել Է մի քանի բարեգործական հիմնադրամներ եւ խոշոր քաղաքական հանդիպումների Է մասնակցում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Վերջերս Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Ջոլիին հումանիտար գործունեության համար շնորհել Է պատվավոր պարգեւ՝ կանանց ասպետական տիտղոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում