Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, իսկ շինարարությունը դեռ նվազում է

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, իսկ շինարարությունը դեռ նվազում 
է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-հոկտեմբերին 4,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Արդեն երկրորդ ամիսն է անկում է ապրում շինարարության ոլորտը, որն այս տարեսկզբից վերագտել էր աճի միտումը ֆինանսատնտեսական ճգնաժամի անկումից հետո: Շինարարության ծավալը նվազել է 4,4 տոկոսով (287 միլիարդ 214,4 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 0,7 տոկոսով անկում է գրանցվել տասն ամիսների ցուցանիշով:

2013թ. հունվար-հոկտեմբերի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 7,2 տոկոսով և կազմել 895 միլիարդ 021 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,5 տոկոսով` կազմելով 841 միլիարդ 918,5 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,7 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 859 մլրդ 448,3 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 040 միլիարդ 100,3 միլիոն դրամ, 2,2 տոկոսով աճել է 2013թ. հունվար-հոկտեմբերի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով (166 հազար 300 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 3,6 տոկոսով (4 միլիարդ 876,5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 2,9 տոկոսով (1 միլիարդ 250 մլն դոլար), իսկ ներմուծումը` 3,8 տոկոսով (3 միլիարդ 626,5 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 410,70: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am