Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանցագործը ներկայանում է «Ուրիշի փոխարեն». ֆիլմը մեծ էկրանին է

Հանցագործը ներկայանում է «Ուրիշի փոխարեն». ֆիլմը մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոկատակերգությունների սիրահարները նոյեմբերի 19-ից հնարավորություն ունեն վայելելու նոր գեղարվեստական ֆիլմ: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը հանրությանը ներկայացրեց իր դեբյուտային աշխատանքը՝ «Ուրիշի փոխարեն» կատակերգությունը: Կինոնկարի հիմքում բժշկի մասին պատմություն է. մի պլաստիկ վիրաբույժ ԱՄՆ-ից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու համար, և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Այն էքշըն կատակերգություն է: Կինոնկարն արտադրել է «Play House Films» ընկերությունը:

Բեմադրող ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը ֆիլմի պրեմիերայից առաջ նշեց, որ դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, իսկ սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Սարգիս Մնոյանը: «Սցենարը գրվել է գարնանը, իսկ նկարահանումները կատարել ենք ամռանը: Առաջին ֆիլմն էր, դժվար էր աշխատել, սակայն դժվարությունն ընթացքը չէր, այլ այն սկսելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երիցկինյանը: Ռեժիսորն ինքն էլ նկարահանվել է ֆիլմի դրվագներից մեկում:

Դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, այս ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում: Փաստում է, որ կերպարը հեշտությամբ է մարմնավորել: «Ես եկել եմ ֆիլմը դիտելու, դեռևս չեմ տեսել այն: Հրանտ Երիցկինյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, շատ լավ ճաշակ ունի»,- նշեց նա:

Դերասան Սոս Ջանիբեկյանին էլ հատկապես դուր է եկել ֆիլմի հումորը: Այս ֆիլմում նա գլխավոր հերոսն է՝ հենց բժիշկը: Նշում է, որ հաճախ է հենց բժիշկների մարմնավորում: 

Կինոնկարը հնարավոր է դիտել նոյեմբերի 19-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Ծանոթ իրավիճակներ, ﬕջավայր և կերպարներ, որոնց կարելի է հանդիպել առօրյա կյանքում: Ռոմանտիկ իրադարձություններ և կատակերգական արկածներ, որոնք տեսականորեն կարող են կատարվել յուրաքանչուրիս հետ: Ֆիլﬕ գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն... 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am