Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարը Լոնդոնում հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին

Սփյուռքի նախարարը Լոնդոնում հանդիպել է բրիտանահայ համայնքի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հակոբյանը ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։

Այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լոնդոնի հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրենների ու ուսուցչական կազմի հետ:

Սփյուռքի նախարարը հանդիպել է նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու «Թեքեյան» մշակութային միության ղեկավարության հետ։

Հայ բարեգործական ընդհանուր միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպմանն էլ քննարկվել է առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am