Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ուկրաինական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում: Եվ մենք համոզված ենք, որ այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Մենք դիմում ենք Ռուսաստանին՝ պահանջելով հարգել Ուկրաինայի սահմանները եւ օգնություն ցույց չտալ անջատականներին, որովհետեւ դա սպառնալիքի տակ Է դնում հրադադարի համաձայնագիրը: ՆԱՏՕ-ն աջակցում եւ աջակցելու է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոռոնք ընկած են Մինսկի համաձայնագրերի հիմքում»,-ասել Է Ստոլտենբերգը:

Նա հանդես Է եկել Մինսկի համաձայնագրերի անշեղ կատարման օգտին: «Մեծ սխալ կլինի մտածել, որ եթե դու պարտվես, ես հաղթանակ կտանեմ կամ ընդհակառակը: Բայց եթե գտնվի քաղաքական լուծում՝ բոլոր կողմերի շահերի հարգմամբ, դրանից կշահենք մենք բոլորս»,-նշել Է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը պնդում Է, որ «վերջին տարվա ընթացքում Մոսկվան եռակի մեծացրել Է իր ռազմական ակտիվությունը»: «Մենք Էլ չորս անգամ ավելացրել ենք մեր գործողությունները եւ դիտորդական գործունեությունը: Մենք ամրապնդել ենք արագ հակազդման մեր խումբը, որի պատրաստվածությունն այժմ ավելի բարձր մակարդակի վար Է, քան սառը պատերազմի ժամանակներում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am