Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանը և սևծովյան ավազանի երկրները համատեղ կզարգացնեն գյուղական տուրիզմը

Հայաստանը և սևծովյան ավազանի երկրները համատեղ կզարգացնեն  գյուղական 
տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան ավազանի չորս երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և  Բուլղրիան,  միասնական ռեսուրսների հիման վրա մշակում են գյուղական զբոսաշրջության նոր փաթեթ: Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթը հնարավորություն կտա չորս երևկրների զբոաշրջիկներին այցելել միմյանց գյուղական համայքներ և իրենց հանգիստն անցկացնել համայնքնային հյուրատներում: Ծրագրին Հայաստանի մասնակցությունն ապահովել է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպությունը` Եվրամիության հետ համատեղ:

Կազմակերպված կլոր սեղան- քննարկման ժամանակ «Հեյֆեր Հայաստանի» տնօրեն Անահիտ Ղազանչյանը նշեց, որ ծրագիրը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան: «Ծրագրի շրջանակում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող` գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և ապագայում կվաճառեն եզակի պրոդուկտ` տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Նա տեղեկացրեց, որ  միասնական փաթեթը դեռ մշակման փուլում է և զբոսաշրջիկներին հասանելի կլինի հաջորդ տարվա փետրվար ամսից:

Ծրագրի ղեկավար  Աննա Առաքելյանը  պատմեց, որ ծրագրի ընթացքում չորս երկրների միջև կազմակերպվել են փոխադարձ այցելություններ, դրանից բացի ոլորտին անծանոթ մարդկանց համար կազմվում է ուղեցույց-ժողովածու, որը ներառում է գյուղական տուրիզմին վերաբերող տեղեկություններ, իսկ հյուրատնային բիզնես ունեցողների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ: «Մեկ տարվա ընթացքում հյուրատներ ունեցողներին փոխանցվել են մարքետինգային որոշակի գիտելիքներ և հմտություններ` իրենց բիզնեսի առաջխաղացումը խթանելու համար»,- ասաց նա:

Գյուղական զբոսաշրջության խթանման ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից շուրջ 500  հազար եվրոյի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am