Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գյումրին հյուրընկալեց սևծովյան տարածաշրջանի ՏՏ հարցերով աշխատանքային խմբի նիստը

Գյումրին հյուրընկալեց սևծովյան տարածաշրջանի ՏՏ հարցերով աշխատանքային խմբի 
նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության  տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով (ՏՀՏ) աշխատանքային խմբի նիստը: Նիստի նպատակն է նպաստել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչը հիմք կհանդիսանա  երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար:

ՍԾՏՀ  կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին մասնակցում են  ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարությունը, ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրները, ինչպես նաև ՀՀ պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՍԾՏՀ կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խումբը կարևոր հարթակ է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկների վերջին ձեռքբերումները ներկայացնելու, տեղեկատվության արդյունավետ փոխանակումն ապահովելու, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու, ոլորտում ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: «Սա ՍԾՏՀ  կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին է և Գյումրիում այս աշխատանքային նիստն անցկացնելու տարբերակը լավագույնն  էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի անդամներին տվյալ ոլորտի  նվաճումներին ծանոթացնելու: Սա լավ առիթ է  ներկայացնելու այն ակտիվ վիճակը ոլորտում, որ կա Գյումրիում հատկապես նոյեմբերի 8-9-ը անցկացվող InnoWeekEnd-ի շրջանակներում: Աշխատանքային խմբի անդամները նիստի ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների  ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, ինչը շատ հետաքրքիր է, որովհետև ցանկացած փորձ, որ ներկայացվում է, ցույց է տալիս, թե տվյալ երկիրը ուր է շարժվում և ինչ միտում կա: Մենք էլ մեր փորձով կկիսվենք և կներկայացնենք նաև մեր նվաճումները, իսկ այս ոլորտում մենք անշուշտ «գլուխ գովալու» տեղ ունենք և որոշ երկրների համար ևս մեր փորձը բավական ուսուցանող կլինի»,-նշեց Էմիլ Տարասյանը:

Հայաստանը 2011 թվականից  ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ հարցերով աշխատանքային խմբի համակարգող երկիր է: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրները 12-ն են: ՍԾՏՀ կազմակերպության միջազգային քարտուղարության մենեջեր  Էդուարդ Փանոյանը նշեց, որ այս հերթական աշխատանքային նիստին ներկա էր 7 երկիր:»Նիստը համարվում է գումարված,  եթե  7 երկիր 12-ից մասնակցում է: Միշտ չէ, որ բոլոր երկները,  այս կամ այն պատճառներով, կարողանում են մասնակցել. օրինակ՝ Վրաստանը բացակայում է ոչ թե նրա համար, որ հետաքրքրություն չկա, այլ իրենց երկրում այս օրերին տեղի ունեցող գործընթացների հետ կապված, բայց իրենց ընկերությունները, մեր ընկերությունների հետ աշխատում են և ունեն համատեղ ծրագրեր: ՍԾՏՀ կազմակերպության արժեքը նրանում է, որ եթե տարածաշրջանային երկրներն ունեն իրար հետ խնդիրներ,  այստեղ դրական օրակարգ է ձևավորվում և փորձում են համագործակցության եզրեր գտնել, այդ եզրերից մեկը ինֆորմացիոն տեխնոլոգրաներն են: ՀՀ կողմից նախաձեռնած՝ ինկուբատորների ասոցիացիայի ստեղծման գաղափարի շուրջ, օրինակ, համախմբվել է 5 երկիր և Հայաստանի հետ միասին այս երկրները կաշխատեն մեկ ծրագրի շուրջ: Այսօր Բուլղարիան կներկայացնի ինֆորմացիոն տեխնոլոգիաների Սևծովյան կլաստերների ծրագիրը, քանի՞ երկիր կցանկանա միանալ՝ ապագան ցույց կտա, բայց կարևորը գաղափարներն են, որ գալիս են ընդհանուր քննարկումներից»,- ավելացրեց Էդուարդ Փանոյանը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am