Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի. Anonymous շարժում

Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի. Anonymous շարժում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցը խոսքի ազատության դրսեւորման՝ երբեւԷ ստեղծված միջոցներից մեծագույնն Է, որը միլիոնավոր մարդկանց վարչակարգերի տապալման ուժին հավասար ձայն Է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Anonymous հաքերային շարժման անդամը:

Նոյեմբերի 5-ին մբողջ աշխարհի գրեթե 500 բնակավայրերում բողոքի հանրահավաքներ են տեղի ունեցել «Մեկ միլիոն դիմակների երթի» շրջանակներում: Մարդկանց բազմությունները դուրս են եկել փողոցներ՝ իրենց դեմքերը փակելով Գայ Ֆոքսի դիմակով: Շարժման ակտիվիստները հանդես են եկել պետական մարմիններում կոռուպցիայի, կորպորատիվ պաշտոնեական հանցագործությունների եւ լրտեսման մասշտաբների ընդլայնման դեմ:        

«Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի: Դա այն Է, ինչը վախեցնում Է նրանց: Ուստի այժմ նրանք հետեւում են մեր հեռախոսազանգերին, Էլեկտրոնային փոստին եւ վերահսկում են մեր խոսքի ազատությունը: Նրանք Համացանցի նկատմամբ հատուկ իրավասություն չունեն: Այն պատկանում Է բոլորին»,- հայտարարել Է հաքերային շարժման մասնակից Old Holborn-ը:   

«Համացանցը մեծագույն միջոց Է, որը մենք ունենք խոսքի ազատության համար: Եվ այժմ մոլորակի վրա ամենուրեք յոթ միլիարդ մարդ ձայն ունի <…> Մենք բոլորս հավասար ենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am