Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ֆրանսիացի պատգամավորը եւ Ջորկաեֆների ընտանիքը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. #2015RTAG

Ֆրանսիացի պատգամավորը եւ Ջորկաեֆների ընտանիքը կոչ են անում ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը. #2015RTAG

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված պայքարն ավելի լայն ընդգրկում է ստանում: Վերջերս մեկնարկած «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» («#2015RTAG. Ճանաչենք Հայոց ցեղասպանությունը») նախաձեռնությանը սկսել են իրենց մասնակցությունն ունենալ քաղաքական, մշակութային, սպորտային և հասարակական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությանը միացել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Քրիստիան Կերթը, Դենիս քաղաքի մշակութային և միջազգային հարցերով փոխքաղաքապետ, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբոր` Դենիս Ջորկաեֆի ընտանիքը, տարբեր մարդիկ Շվեդիայից, Իտալիայից և Ֆինլանդիայից:


Նախաձեռնության հեղինակների ջանքերով արդեն ստեղծվել է հատուկ ինտերնետային կայք` 2015rtag.com: Կայքում տեղադրվում են այն անձանց լուսանկարները, ովքեր արդեն մասնակցել են #2015RTAG շարժմանը: Բացի այդ, այստեղ  յոթ լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն, ներկայացված է, թե ինչպես պետք է մասնակցել նախաձեռնությանը` «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով լուսանկարվելով և լուսանկարը ներբեռնելով: Միաժամանակ կայքում կա ժամատախտակ, որտեղ հետհաշվարկ է ընթանում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ: Շարժմանն արդեն իսկ միացել են հազարից ավելի մարդ, այդ թվում նաև մի շարք հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս,Հրանտ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակներ ներկայացուցիչներ և այլն): Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am