Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԻՊ-ը Սիրիայում հսկողություն է հաստատել գազի ևս մեկ հանքադաշտի վրա

ԻՊ-ը Սիրիայում հսկողություն է հաստատել գազի ևս մեկ հանքադաշտի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամները նշել են, որ  նոյեմբերի 3-ին հսկողություն են հաստատել Սիրիայի Հոմսի մարզի գազի հանքադաշտի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա մեկ շաբաթվա ընթացքում ԻՊ-ի գրաված գազի երկրորդ հանքադաշտն է, որի վրա կազմակերպությունը հսկողություն է հաստատել կառավարական ուժերի հետ պայքարելուց հետո: Այն լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է ԻՊ-ի դրոշը: Կազմակերպությունը հսկողություն է հաստատել Հաջար գյուղի վրա: Հոկտեմբերի 30-ին ԻՊ-ն գրավել էր Սիրիայի գազի ամենամեծ` Աշ Շաիր հանքադաշտը:

Սակայն, մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ Մահր, ալ Ջեզալ  և Աշ Շաիր նավթային և գազային հանքավայրերի մոտ շարունակված բախումների արդյունքում բանակն ազատագրել է Հաջար և Ջաբալ աշ Շաիր շրջանները, որտեղ ոչնչացվել են ԻՊ-ի տասնյակ անդամներ:

Մյուս կողմից, «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը հսկողություն է հաստատել Իդլիբի շրջանի Ջաբալ ազ Զաուիա բնակավայրի վրա. այն գտնվում էր ազատ բանակի կողքին կռվող խմբավորման ձեռքում, և գյուղն իսլամիստներին հանձնվել է առանց կռվի:

ԻՊ-ն հսկողություն է հաստատել սիրիական տարածքների մեկ երրորդի վրա: 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է` պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am