Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է արել Պակիստանի նախագահին ներում շնորհել քրիստոնյա կնոջը

Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է արել Պակիստանի նախագահին ներում շնորհել 
քրիստոնյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինը դիմել է Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնին` խնդրելով ներում շնորհել քրիստոնյա Ասյա Բիբիին: Հինգ երեխաների մայրը Մուհամեդ մարգարեի անունը արատավորելու հիմնավորմամբ դատապարտվել է մահապատժի` կախաղանի հանվելու միջոցով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

«Ասյա Բիբիի մահապատիժը ոչ միայն անդարձելի կորուստ կլինի նրա ընտանիքի, հարազատների ու բարեկամների համար, այլ նաև մեծ վնաս կհասցնի մուսուլմանական-քրիստոնեական երկխոսությանը և կարող է պատճառ դառնալ ինչպես Պակիստանում, այնպես էլ ողջ աշխարհում քրիստոնյաների և մուսուլմանների միջև լարվածության ուժեղացման համար»,- նշվում է պատրիարքի դիմումի մեջ:

Կիրիլ Առաջինը նշել է, որ ռուսական ուղղափառ եկեղեցին լրջորեն անհանգստացած է Բիբիի գործով դատարանի կայացրած որոշմամբ: «Մեր բազմամիլիոնանոց հոտն իր ձայնը միացնում է աշխարհում մեծ թվով մարդկանց ձայնին, ովքեր կոչ են անում փրկել այդ քրիստոնյայի կյանքը: Ռուսական ուղղափառ եկեղեցու բոլոր հետևորդների անունից Ձեզ կոչ եմ անում, պարոն նախագահ, ներում շնորհել Ասյա Բիբիին»,- նշել է համայն Ռուսիո պատրիարքը:

Ավելի վաղ Ասյա Բիբիին ներում շնոհելու կոչով էր հանդես եկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am