Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստների առաջնությունում հայտնի են բոլոր մրցանակակիրները

Հայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստների առաջնությունում հայտնի են բոլոր 
մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Եթե չեմպիոնը՝ Ալավերդիի հավաքականը, անհասանելի էր դարձել առաջնության ավարտից մեկ տուր առաջ, ապա մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցնողները  որոշվեցին վերջին տուրի խաղերից հետո:

Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Լոռու մարզի երկու թիմեր՝  Ալավերդիի և Վանաձորի հավաքականները: Վանաձորի ներկայացուցիչների համար հաղթանակը կարևոր էր, քանի որ հեռանկար էր ստեղծվում անգամ 2-րդ մցանակակիր դառնալու համար: Խաղն անզիջում պայքարում ընթացավ: Առաջին խաղակեսն իր օգտին գրանցեց Ալավերդիի հավաքականը՝ 18:16 հաշվով: Վանաձորցիները թևաթափ չեղան, շարունակ հետապնդողի դերում էին, սակայն  առաջ անցնել նրանց չհաջողվեց: Ի վերջո, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 29:29 հաշիվը:

Լարված բնույթ կրեց նաև նույնպես մրցանակային տեղերի հավակնող Աջափնյակի և ԽՄՕՄՄ-ի պատանի հանդբոլիստների մրցավեճը: Ի վերջո, աջափնյակցիներն առավելության  հասան 33:28 (16:11) հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:

Թեև ԼՂՀ-ի և ՀՄԴ-ի ներկայացուցիչները մրցանակային տեղի չէին հավակնում, քանի որ նախորդ բոլոր խաղերը տանուլ էին տվել, սակայն այս թիմերի միջև էլ սկզբունքային պայքար ծավալվեց վերջին տեղին հրաժեշտ տալու համար: Առաջին խաղակեսն ավարտվեց 15:15 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ՝ 29:28 հաշվով հաղթեց ՀՄԴ-ի թիմը: Հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ՝  1. Ալավերդի (9 միավոր), 2. Աջափնյակ (8), 3.Վանաձոր (6), 4. ԽՄՕՄՄ (5), 5. ՀՄԴ (2), 6. ԼՂՀ (0):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am