Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորը Բաքվից պահանջել է անհապաղ ազատել քաղբանտարկյալներին

ԱՄՆ սենատորը Բաքվից պահանջել է անհապաղ ազատել քաղբանտարկյալներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության անդամ, Մերիլենդ նահանգից ընտրված սենատոր Բեն Կարդինը քննադատել է Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող անօրինությունները: Մասնավորապես նրան մտահոգել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի նախադատական կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկացի սենատորը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի նախադատական կալանքի ժամկետի երկարաձգումը հիմնավորված չէ և ունի պատժիչ բնույթ: Նրանք պետք է անմիջապես և առանց որևէ պայմանի ազատ արձակվեն»,- գրել է Բեն Կարդինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am