Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Սիրիայի հարցով բանագնացին

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Սիրիայի հարցով բանագնացին

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ կաջակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային` սիրիական հակամարտությունը կագավորելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դե Միստուրան առաջարկել է սկսել կարգավորել սրված իրավիճակը՝ Դամասկոսին և  ընդդիմությանը հորդորելով միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ, ապա` զինադադար կնքել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել նրան: Դե Միստուրան լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում նա չունի հակամարտությունը հարթելու ծրագիր, սակայն կա գործունեության պլան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար օգնական Սան Գյուն Վա Կանը հայտարարել է, որ Սիրիայում  մարդասիրական ճգնաժամը ավելի է վատթարանում հակամարտության բոլոր կողմերի ծայրահեղ քայլերի պատճառով: Նրա խոսքով` շարունակվող պատերազմում զոհերի և վիրավորների թիվը գնալով ավելանում է:

Սիրիական հակամարտության 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ հեռացել են իրենց հայրենիքից ՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am