Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շարմազանովը վերջնագրերով խոսելը քաղաքականության լեզու չի համարում

Շարմազանովը վերջնագրերով խոսելը քաղաքականության լեզու չի համարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ամեն մեկը ցանկանա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե եռյակն արտահերթ ընտրություններ է պահանջում: «Եթե մենք առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, Հայաստանում մշտապես ընտրությունների փուլ կմտնենք, որովհետև միշտ էլ կգտնվեն քաղաքական ուժեր, հասարակության շերտեր, որոնք միշտ էլ դժգոհ կլինեն տիրող իրավիճակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ վերջնագրերով խոսելը քաղաքականության լեզուն չէ: «Ես արդեն մեկ անգամ անդրադարձել եմ եռյակի պահանջներին և ավելացնելու ոչինչ չունեմ: Միայն կարող եմ ասել, որ ուլտիմատումներով խոսելը քաղաքականության լեզուն չէ: Իսկ եթե նրանք բարեփոխումներ են ցանկանում, ապա մենք գնում ենք համակարգային բարեփոխումների ճանապարհով, որի լավագույն եղանակը սահմանադրական բարեփոխումներն են»,- նկատեց նա:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահի հանդիպումներին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորություն ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության այցին: Նիստի ընթացքում կադրային հարցեր չեն քննարկվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am