Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը կաջակցի տեղական արտադրանքը ԵՏՄ շուկա արտահանելուն

Կառավարությունը կաջակցի տեղական արտադրանքը ԵՏՄ շուկա արտահանելուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցելու է տեղական գյուղմթերք արտադրողներին թողարկման ծավալները մեծացնելու և ԵՏՄ երկրներ արտահանելու հարցում: Այս մասին ՀՀԿ գործադիր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես համոզված եմ, որ մենք այդ հարցում հաջողություն ենք ունենալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա հիշեցրեց, որ այդ հարցով նաև հանձնաժողով է ստեղծվել, որը շարունակում է աշխատանքները: «Բոլոր պատկան մարմինները աշխատում են: Մենք աջակցելու ենք մեր արտադրողին, փորձելու ենք ծավալները մեծացնել և հայկական ապրանքներ արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am