Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղոլորտում կբարձրանա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակը

Գյուղոլորտում կբարձրանա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հիմնական քաղաքականությունն ուղղված կլինի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ պարարտանյութի, դիզելային վառելիքի և վարկերի մատչելիությանը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբարենպաստ պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման և  նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսավորման ձևերի զարգացման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերգո Կարապետյանը:

Նա ներկայացրեց 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված ծրագրերը, ինչպես նաև նախարարության պահպանության ծախսերը: «Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխատակազմի պահպանության ծախսերի իրականացման համար պետբյուջեի նախագծով նախատեսվում է 645 միլիոն 600 հազար դրամ: Նախատեսվում է «Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագր»-ի իրականացումը, որին նախատեսվում է ուղղել 58 միլիոն 900 հազար դրամ: Այս ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանների օգտագործումը և ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրությունըը»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:

Հաջորդը բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրն է, որի իրականացմանը 2015թ. նախատեսվում է ուղղել 150 միլիոն դրամ: Ծրագիրը ներառում է անտառի հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիայի միջոցով պայքարի միջոցառումները՝ 83 հազար հեկտար անտառային տարածքների վրա: «Կարևոր է նաև բանջարաբոստանային մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը: Տեղյակ եք, որ անցյալ և նախորդող տարիներին Արարատյան դաշտում կարտոֆիլի և լոլիկի ցեցը գլուխ բարձրացրեց և անցյալ տարի մեծ վնասներ պատճառեց: Այս տարի մենք դրա դեմ պայքարի միջոցառումներ իրականացրեցինք, ինչն արդյունավետ էր: Վաղահաս կարտոֆիլի առումով, կարելի է ասել, վնասներ չեղան, իսկ լոլիկի առումով վնասը բավականին մեղմացավ»,- նշեց նախարարը:

«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի» համար կհատկացվի 70 միլիոն 100 հազար դրամ: Ծրագրով նախատեսվում է 84 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ագրոքիմիական դաշտային ուսումնասիրությունների իրականացում, որոնց արդյունքում հողերի  72 հազար փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության  կենթարկվեն, և այդ կազմված ագրոքիմիական քարտեզների և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերը կտրամադրվեն 170 գյուղական համայնքների:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 188 միլիոն 600 հազար դրամ` առավել վտանգավոր հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ իրականացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am