Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բրիտանացի գիտնականը բացահայտել է անգլիական թախծոտության պատճառը

Բրիտանացի գիտնականը բացահայտել է անգլիական թախծոտության պատճառը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական թախծոտության եւ աշխարհը հոռետեսական երանգներով տեսնելու բրիտանացիների հակվածության պատճառը գեների մեջ է: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Անգլիայի համալսարանի Էկոնոմիկայի պրոֆեսոր Ուորիկ Էնդրյու Օսվալդը: Նրա կատարած ուսումնասիրությունների եզրակացությունները հրապարակել է լոնդոնյան The Daily Telegraph թերթը:

«Բրիտանացիներն իրենց ԴՆԹ-ի մակարդակով ծրագրավորված են կյանքից ավելի քիչ ուրախության ստանալ, քան մյուս եվրոպացիները, օրինակ, դանիացիները,-գրում է հրատարակությունը:-Վերջիններս «երջանկության մակարդակով» մշտապես առաջին տեղերն են զբաղեցնում աշխարհում:

Էնդրյու Օսվալդի ղեկավարությամբ աշխարհի շատ երկրներում հետազոտություններ են անցկացվել՝ նպատակ ունենալով պարզել դրանց քաղաքացիների լավատեսության մակարդակը: Միաժամանակ ԴՆԹ-ն անալիզի ենթարկելու աշխատանք Է կատարվել: Այդ աշխատանքների արդյունքում նա եկել Է այն եզրակացության, որ գեների առանձնահատկությունը կարող Է կանխորոշել մարդու հակվածությունը հոռետեսության եւ մելամաղձոտության նկատմամբ:

Էնդրյու Օսվալդի պնդումների համաձայն՝ աշխարհընկալման տարբերությունը պայմանավորված Է նաեւ այն գենով, որը պատասխանատու Է սերոտոնին հորմոնի կարգավորման համար: Երբեմն այն անվանում են նաեւ հաճույքի հորմոն: Այդ գենի կարճացած տարբերակը, պրոֆեսորի խոսքով, կարող Է օրգանիզում առաջացնել սերոտոնին հորմոնի անբավարարություն: Իսկ դա, գիտնականի կարծիքով, մարդու մոտ հակվածություն Է առաջացնում ընկճախտի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am