Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում քննարկում Է Իրանի իրադրությունը

ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում քննարկում Է Իրանի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում քննարկում Է Իրանի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեկ շաբաթ առաջ Իրանում մահապատժի Է ենթարկվել 26-ամյա Ռեյհանե Ջաբարին, որը դատապարտվել Էր տղամարդու սպանելու համար, որը, նրա խոսքով, փորձում Էր բռնաբարել իրեն:

Ժնեւում ընթացող նիստը հեռարձակվում Է Համացանցի ուղիղ եթերում, եւ Իրանի բնակիչները կարող են հետեւել քննարկման ընթացքին:

ՄԱԿ-ում անցկացվող խորհրդակցությունների նպատակը, որոնց ընթացքում քննարկվում Է մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը կազմակերպության անդամ բոլոր երկրներում, չափորոշիչների կատարելագործումն Է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am