Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհի 80 երկրներից շուրջ 15 հազար մարդ Է կռվում ԻՊ-ի շարքերում

Աշխարհի 80 երկրներից շուրջ 15 հազար մարդ Է կռվում ԻՊ-ի շարքերում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 80 երկրներից շուրջ 15 հազար մարդ Է մեկնել Սիրիա եւ Իրաք, անդամագրվելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման եւ արմատական ահաբեկչական այլ կազմակերպությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցը, որի բովանդակությունըհայտնի Է դարձել լրագրողներին:

Ինչպես ասված Է զեկույցում, ծայրահեղականների շարքերը համալրածների թվում կան այն երկրներից սերվածներ, որոնք նախկինում երբեք չեն բախվել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված խնդիրների: Նրանց շարքին կարելի Է դասել Չիլիի, Նորվեգիայի եւ Մալդիվյան Հանրապետության քաղաքացիներին: «Կան նաեւ այն բանի օրինակներ, որ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ժամանած զինյալները համատեղ գործողություններ են իրականանում»,-նշվում Է զեկույցում:

«Ալ Քաիդա» խմբավորման ակտիվության անկումը, զեկույցի տվյալների համաձայն, հանգեցրել Է արմատական տրամադրությունների աճի եւ ավելի հզոր ահաբեկչական խմբավորումների ստեղծման, ինչպես, օրինակ, ԻՊ-ն: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մյուս երկրներում ահաբեկչական գործողությունների կազմակերպումը գերակայություն չԷ այդ խմբավորումների համար: Սակայն ներկայում ռեկորդային թվով երկրներ կարող են բախվել այն զինյալներից բխող սպառնալիքին, որոնք հայրենիք են վերադառնում Իրաքում եւ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am