Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշտարակում գործարար ծրագրերի շքերթ էր. լավագույնները կվարկավորվեն

Աշտարակում գործարար ծրագրերի շքերթ էր. լավագույնները կվարկավորվեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի սկսնակ գործարարների համար ֆինանսավորման նոր հնարավորություններ են ստեղծվել. ամեն ինչ կախված է նրանց ներկայացրած բիզնես ծրագրի կենսունակությունից: Ինչպես «Արմենպրես»-ին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Աշտարակում տեղի ունեցավ ՓՄՁ ԶԱԿ-ի և Ասիական զարգացման բանկի գործընկերության շրջանակում անցկացված  «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի հերթական խմբի մասնակիցների գործարար գաղափարների ներկայացումը: Ծրագրի այս խմբում ներգրավվել է 20, իսկ գործարար ծրագիր ներկայացրել՝ 19 սկսնակ գործարար: Գաղափարները արտադրության և ծառայության ոլորտներից էին՝ չրագործություն, կարի արտադրամաս, անձեռոցիկի և զուգարանի թղթի արտադրություն, հագուստի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, կահույքի, լիմոնադի արտադրություն, առցանց (online) ծառայությունների մատուցում  և այլն: Թե նրանցից քանիսը կվարկավորվի, կորոշի մասնագիտական հանձնաժողովը:

Մոտ երկու ամիս տևող դասընթացը ներառել է ուսուցողական, բիզնես խորհրդատվության և տեղեկատվական բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին` գործարարները ստացել են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիք, տեղեկացել են իրավաօրենսդրական դաշտին:

Դասընթացի մասնակցության հավաստագիր ստացած մասնակիցներից յուրաքանչյուրն իր գաղափարը ներկայացնելու ժամանակ շեշտեց, որ դասընթացը միայն բիզնես գիտելիք չէ, որ տվել է: Այստեղ մասնակիցները ձեռք են բերել նոր ընկերներ, նոր կապեր: Նրանցից շատերը նշեցին, որ նույնիսկ եթե իրենց բիզնես գաղափարը չհաստատվի վարկավորման համար, միևնույն է, դասընթացի ժամանակ ձեռք բերածն ընդմիշտ կմնա իրենց հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am