Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ի «Քասինի» զոնդը պատկերել Է Արեգակի արտացոլումը Տիտանի ծովերի մակերեւույթի վրա

NASA-ի «Քասինի» զոնդը պատկերել Է Արեգակի արտացոլումը Տիտանի ծովերի մակերեւույթի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի «Քասինի» տիեզերական ապարատը պատկերել Է Արեգակի վառ լույսի արտացոլումը Տիտանի՝ Սատուռն մոլորակի արբանյակի  հյուսիսային բեւեռային ծովերի մակերեւույթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAA-ին:

Արեգակի հայելային արտացոլումը լավ երեւում Է խճանկարային լուսանկարում: Արեգակնային լույսը Տիտանի վրա շողարձակում Է Կրակենի խոշորագույն ծովի հարավային մասում՝ այն արշիպելագից հյուսիս, որը երկու մասի Է բաժանում այդ ածխաջրածնային ծովը:  

Տիտանը՝ Սատուռնի՝ Արեգակնային համակարգում մեծությամբ երկրորդ արբանյակի խոշորագույն արբանյակը, բացի Երկրից, միակ մարմինն Է Արեգակնային համակարգում, որտեղ ապացուցված Է հեղուկի գոյությունը մակերեւույթին:

«Քասինի-Գյույգենսի» առաքելությունն ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Իտալիայի տիեզերական գործակալությունների՝ Սատուռնի ուսումնասիրման համատեղ ծրագիրն Է: «Քասինի» տիեզերական զոնդը՝ «Գյույգենս» իջեցվող ապարատով արձակվել Է 1997 թվականին եւ մոլորակի ուղեծրին Է հասել 2004 թվականի հուլիսի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am