Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքի Անբար մարզում զանգվածային սպանության գերեզման է հայտնաբերվել

Իրաքի Անբար մարզում զանգվածային սպանության գերեզման է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Անբար մարզի Ռամադի քաղաքում գերեզման է հայտնաբերվել, որտեղ  եղել են 150 դիակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունից տեղեկություններ են ստացվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2 օր առաջ տղամարդկանց տարել է այդտեղ, սպանել և թաղել:

Ականատեսների խոսքով` Հիթ քաղաքի մերձակայքում բունմար ցեղախմբի 70 դիակներ են հայտնաբերվել: Մեկ այի վայրում հայտնաբերվել է ԻՊ-ի կողմից սպանվածների ևս մեկ խումբ: Բունմար ցեղախմբի շեյխերի տեղեկացմամբ` սպանվածների թիվը գերազանցում է 300-ը, որոնց տարիքը տատանվում է 18-55-ի մեջ: ԻՊ-ն նրանց առևանգել էր այս շաբաթվա ընթացքում:

Իրաքյան ուժերը ռազմական գործողություններ են սկել Անբար մարզի Հիթ և Հադիսա քաղաքներում՝ փորձելով ազատել զինված խմբավորումների կողմից շրջափակման մեջ գտնվող բնակիչներին: Իրաքյան ուժերը նաև առաջ են շարժվել դեպի Իրաքի հյուսիսում գտնվող Բայջի քաղաք և սկսել են ռմբակոծել քաղաքի այն շրջանները, որոնք գտնվում են զինյալների վերահսկողության տակ: Բանակի ստորաբաժանումներից մեկը ուղղություն է վերցրել դեպի Ֆալլուջա քաղաք, որպեսզի աստիճանաբար շրջափակի զինված խմբավորումներին:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am