Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երանոս գյուղի նորաստեղծ թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց

Երանոս գյուղի նորաստեղծ թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԳեղարքունիքի մարզի Երանոս գյուղի նորակառույց թաղամասում բարերարների միջոցներով կառուցվել է 500 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի արդյունքում խմելու մշտական ջրով ապահովվել են 15 ընտանիք:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի գյուղապետ  Ապետնակ Մովսեսյանը, թաղամասը գտնվում է գյուղի արեւմտյան հատվածում եւ մոտակա տարիների կտրվածքով ընդարձակման ու ծավալման հեռանկարներ ու հնարավորություններ ունի, ուստի նորակառույց խմելու ջրատարն ապագայում կծառայի նաեւ աճող եւ այստեղ բնակության տեղափոխվող նոր ընտանիքների կարիքներին: «5200 բնակիչ ունեցող Երանոսը տարեցտարի զարգանում ու ծավալվում է եկամտաբեր արտագնա աշխատանքի հաշվին: Յուրաքանչյուր տարի մեր գյուղում կառուցվում է առնվազն 15 նոր, ժամանակակից ու հարմարավետ առանձնատուն, իսկ գյուղապետարանը տեղական բյուջեի կամ գյուղի բարերարների հաշվին նորակառույց թաղամասերն ապահովում է խմելու ջրով, էլեկտրաէներգիայով ու բնական գազով»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

 Մի քանի օրվա ընթացքում  խմելու ջուրը կմիացվի բոլոր 15 բնակարանների տնային ցանցերին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am