Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հավայի կղզում հրաբխի ժայթքման պատճառով տարահանում են բնակիչներին

Հավայի կղզում հրաբխի ժայթքման պատճառով տարահանում են բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ազգային գվարդիայի ստորաբաժանումը Հավայան արշիպելագի Մեծ կղզում (Հավայի կղզում) Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով օգնում Է տարահանելու տեղացի բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարահանման գործողությանը մասնակցում են մի քանի տասնյակ զինվորականներ: Հաղորդումներ են ստացվում, թե շատ բնակիչներ չեն ցանկանում լքել իրենց տները՝ երկյուղ կրելով կողոպտիչներից, ասված Է BBC-ի հաղորդագրության մեջ:    

Ցելսիուսի մինչեւ 900 աստիճան շիկացած լավայի՝ շուրջ 100 մետր լայնությամբ հոսքը Պախոա ավանի մոտ շարժվում Է ժամում  10 – 15 մետր արագությամբ: Շատ տներ եւ ագարակներ հայտնվել են հոսքի ճանապարհին եւ այրվել: Լավան նաեւ ոչնչացրել Է տեղի բուդդայական գերեզմանոցը:

Կիլաուեան ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է աշխարհում: Դրա վերջին ժայթքումն սկսվել Է 1983 թականի հունվարի 2-ին եւ շարունակվում Է մինչ օրս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am