Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերջին մեկ տարում ԱՄՆ-ը գրեթե 70 մլրդ դոլար Է ծախսել հետախուզության վրա

Վերջին մեկ տարում ԱՄՆ-ը գրեթե 70 մլրդ դոլար Է ծախսել հետախուզության վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 ֆինանսական տարում Միացյալ Նահանգները հետախուզական միջոցառումների եւ հետախուզական կառույցները պահելու համար ծախսել է 68 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի վարչությունը եւ Պենտագոնը:

Դա մոտավորապես այնքան է, որքան 2013 թվականին, սակայն ցածր է 2011 թվականի ամենաբարձր մակարդակից, երբ ամերիկյան 17 հետախուզական կառույցների համար հատկացվել էր 80 մլրդ դոլար:

Հետախուզության համար միջոցների ծախսման վերաբերյալ զեկույցներ են ներկայացվում ամեն տարի:

Կենտրոնական հետախուզական վարչությունը 2014 թվականին ծախսել է 50,5 մլրդ դոլար, Պենտագոնը՝ 17,4 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ կառավարությունը հրաժարվել է կոնկրետացնել ծախսերը, ինչպես նաեւ այն նպատակները, որոնց համար հատկացվել են փողերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am