Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանը քաղաքացու բնակարանը գրավադրել է բանկում. ՀՔԾ

Ոստիկանը քաղաքացու բնակարանը գրավադրել է բանկում. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում: Բանկից վերցված գումարները, նաև հետագայում իր կողմից ոստիկանության աշխատակցին տրված գումարները նրա կողմից բանկին չվճարելու հետևանքով բանկն աճուրդի է հանել հիշյալ բնակարանը, որի արդյունքում իրեն պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս: Կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am