Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թունիսում «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել է պատգամավորական տեղերից 85-ը

Թունիսում «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել է պատգամավորական տեղերից 
85-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն ընտրությունների արդյունքների՝ «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 217 տեղերից 85-ը, իսկ «Ան Նահդա» կուսակցությունը՝ 69 տեղ:

Թունիսում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին:

Ավելի վաղ «Ան Նահդա» իսլամիստական կուսակցության ակնառու ներկայացուցիչ Լուտֆի Զեյթունը շնորհավորել էր հաղթող «Նիդաա Թունիս» կուսակցությանը, ապա հաստատել  իրենց աջակցությունն այդ քաղաքական ուժին:

Թունիսի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ հաղթել է աշխարհիկ «Նիդաա Թունիս» կուսակցությունը:

«Նիդաա Թունիս» կուսակացությունը ստեղծվել է 2012 թվականին` նախկին վարչապետ Բեջի Քաիդ Սեբսիի կողմից: Կարճ ժամանակում այն հայտնի է դարձել երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am