Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մենք ուրախ կլինենք Լեռնային Ղարաբաղը տեսնել ԵՏՄ կազմում. Նիկոլայ Ռիժկով

Մենք ուրախ կլինենք Լեռնային Ղարաբաղը տեսնել ԵՏՄ կազմում. Նիկոլայ Ռիժկով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Լեռնային Ղարաբաղը տեսնել Հայաստանի կազմում: Հոկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով առանց Լեռնային Ղարաբաղի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցին, Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ եթե ԼՂ-ն լինի Հայաստանի  տարածք, այդ դեպքում որևէ խնդիր չի լինի:

«Դուք գիտեք կարգը. չորոշված սահմաններով միությանը չեն անդամակցում: Հենց լուծվի Ղարաբաղի հարցը, մենք ուրախ կլինենք այն տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիժկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am