Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:  

Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:

Հովիկ Աբրահամյանը և Նիկոլայ Ռիժկովը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am