Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ ԵՏՄ և ԵՄ երկրների միջև. Շավարշ Քոչարյան

Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ ԵՏՄ և ԵՄ երկրների միջև. Շավարշ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հնարավորություն ունի որոշակի առումով կապող օղակ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության երկրների միջև: Այս մասին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆիանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին: «Մասնավորապես, մենք օգտվում են GSP+ համակարգից: Խոսքն այն մասին է, որ ԵՄ արտահանվող շուրջ 6000 ապրանքների մասով  մեզ համար զրոյական դրույքաչափեր են գործում: Բնական է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող գործարարների համար հնարավորություն է առաջ գալիս Հայաստանում ստեղծել ձեռնարկություն և իրենց արտադրանքն այդ արտոնյալ պայմաններով իրացնել եվրոպական շուկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Քոչարյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է ոչ միայն Եվրասիական տնտեսական տարածքին, այլ նաև մյուս պետություններին:

ԱԳ փոխնախարարը նկատեց, որ նաև ԵՄ երկրները կարող են Հայաստանում բացել համապատասխան ձեռնարկություններ, արտադրանք թողարկել, որը, պիտակավորվելով որպես Հայաստանում արտադրված ապրանք, առանց մաքսատուրքերի կմտնի եվրոպական միասնական շուկա: «Սա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մեր առավելություններից մեկն է, որը մենք պետք է կարողանանք իրացնել»,- նշեց Քոչարյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Մինասկում ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am