Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը. Գալուստ Սահակյան

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ դաշնակցային 
հարաբերությունների հատուկ նշանակությունը. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացումը ևս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Այս մասին Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 25-րդ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական շփումները  դարավոր պատմություն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև համագործակցության կարևոր բաղադրիչն են միջխորհրդարանական հարաբերությունները, որոնց շարժիչն է հանձնաժողովի գործունեությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով` միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում, Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Վստահ եմ,  որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am