Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են «Մոռացված հաղթանակներ. կովկասյան ճակատը Մեծ պատերազմում» միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, խորհրդաժողովի ընթացքում կայացել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադառնալ Ռուսաստան: Երրորդ ուղին կամ անհուսության փակուղիները» գրքի շնորհանդեսը, որը հեղինակի կողմից հրապարակվել է 2013 թվականին:

Խորհրդաժողովի մասնակիցները, որոնց թվում եղել են ռուսական ռազմակայանի, դիվանագիտական կորպուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Իտալիայի, Հունաստանի ու Բուլղարիայի հասարակական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկել են Առաջին համաշխարհային պատերազմի տեղն ու դերը Ռուսաստանի պատմության մեջ: Նրանք նաեւ արծարծել են 1914-1917 թվականների կովկասյան ռազմարշավի քաղաքական, սոցիալական, տնտեսական ու ռազմական ասպեկտները՝ ընդհանրացնելով գլոբալ զինված հակամարտության պայմաններում պետական հաստատութունների, զինված ուժերի, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գործունեության պատմական փորձը:

Խորհրդաժողովն ավարտվել է «Մեծն ու Անհայտը» ցուցահանդեսի բացմամբ՝ նվիրված Մեծ պատերազմին, եւ Կոստրոմա քաղաքի Սուրբ երրորդության Իպատեւյան վանքի տղամարդկանց երգչախմբի եւ Մոսկվայի «Ժիվայա Ռուս» կազակական համույթի համերգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am