Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գևորգ Կոստանյանն անդրադարձավ իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին

Գևորգ Կոստանյանն անդրադարձավ իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ քրեական գործը հարուցվում է այս կամ այն ոլորտում որևէ չարաշահման կապակցությամբ, դա ամենևին չի նշանակում, որ համակարգերի ղեկավարների կամ աշխատողների միջև կամ նրանց կողմից կան որոշակի հակասություններ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործերին, և ըստ այդմ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ու իր միջև հնարավոր լարվածությանը, այդ մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  

«Քրեական գործի հարուցումն ինքնին դատախազի իրավունքն է, երբ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ, պարտավոր է քրեական գործ հարուցել: Ինձ համար անընդունելի և զարմանալի է, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների իրականացումն անպայմանորեն իրականացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով և դրդումներով: Դա ինձ համար անընդունելի է, որովհետև քրեական գործի, քրեական հետապնդման հարուցումը քրեական քաղաքականության այն մասն է, որը կապվում է ուղիղ մարդու ճակատագրի հետ: Եվ ես չեմ կարծում, որ երբևէ էմոցիոնալ կամ անձնական շարժառիթներից կամ դրդատապատճառներից ելնելով կարելի է մարդու ճակատագիր որոշել: Ավելին, մարդու ճակատագրի նկատմամբ հարգանք և մարդու կենսագրության ու ապրած կյանքի, անվան նկատմամբ վերաբերմունքը չի կարող էմոցիոնալ հարթության կամ անձնական շահերից ելնելով իրականացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ դա պարտավորեցնում է յուրաքանչյուրին, հատկապես դատախազին, ով հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, լինել հատկապես զուսպ և հիմնավորված, օժտված կշռադատված մոտեցումներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am