Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԿԺԴՀ-ում արգելափակված Է մուտքը Facebook եւ Twitter սոցիալական ցանցեր

ԿԺԴՀ-ում արգելափակված Է մուտքը Facebook եւ Twitter սոցիալական ցանցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ում  արգելափակված Է մուտքը ժողովրդականություն վայելող Facebook եւ Twitter սոցիալական ցաներ: Այդ որոշման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Առայժմ պարզ չԷ՝ միջոցը մշտական թե ժամանակավոր բնույթ Է կրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Այդ ծառայություններից օգտվում Էին Փենյանի դիվանագիտական ներկայացուցչություններում եւ միջազգային հումանիտար կազմակերպություններում աշխատող օտարերկրացիները: Հյուսիսկորեացի շարքային քաղաքացիները Համացանցից օգտվելու հնարավորություն չունեն: ԿԺԴՀ-ում նրանց համար գործում Է Քվանմյոն ներքին ցանցը, որը նվիրված Է Կորեայի աշխատանքային կուսակցության եւ երկրի ղեկավարների գործունեության քարոզչությանը եւ գիտատեխնիկական նվաճումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am