Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրոպացիները հակված են չափազանցնել իրենց երկրներում ապրող մուսուլմանների թիվը

Եվրոպացիները հակված են չափազանցնել իրենց երկրներում ապրող մուսուլմանների թիվը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիները թյուր կարծիք ունեն իրենց երկրներում ապրող մուսուլմանների թվի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը՝ վկայակոչելով վերջերս կատարված հետազոտության արդյունքները: 

Հարցման ընթացքում, որը 2014 թվականի օգոստոսին Ipsos Mori ընկերության կողմից անցկացվել Է 14 երկրներում, պարզվել Է, որ իրենց երկրում բնակվող մուսուլմանների թվաքանակի վերաբերյալ մարդկանց ընդհանուր պատկերացումները բազմակի գերազանցում են իսկական ցուցանիշները:

«Չափազանցնող» երկրների հնգյակում տեղ են գտել՝ Ֆրանսիան, Բելգիան, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան: Շվեդիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Լեհաստանի եւ Ճապոնիայի քաղաքացիները, ընդհակառակը, առավել ստույգ գնահատումներ  Էին արել:

Այսպես, իրենց երկրում ապրող մուսուլմանների թվաքանակի մասին ավստրալացիների ցուցանիշներն իրական թվերը գերազանցել են 9 անգամ: Նրանց կարծիքով՝ մուսուլմանները կազմում են քաղաքացիների ընդհանուր թվի 18 տոկոսը: Մինչդեռ իրականում նրանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը:

Համանման ցուցանիշներ են գրանցվել ամերիկացիների, կանադացիների, բելգիացիների եւ ֆրանսիացիների շրջանում: Վերջիններիս կարծիքով՝ համաքաղաքացիներից յուրաքանչյուր երրորդը մուսուլման Է, թեեւ նրանց թվաքանակը Ֆրանսիայում միայն 8 տոկոս Է կազմում:

Բրիտանացիները կարծում են, որ մուսուլման Է յուրաքանչյուր հինգերորդ բնակիչն այն դեպքում, երբ իրականում միայն յուրաքանչյուր քսաներորդն Է մուսուլման:

14 երկրներում մուսուլմանների փաստական բաժինը կազմում Է շուրջ 3 տոկոս, սակայն պատասխանների միջին ցուցանիշները կազմել են 16 տոկոս:

Պարզվել Է, որ գործազուրկների եւ ներգաղթյալների թվի վերաբերյալ ընդհանուր պատկերացումները նույնպես խիստ աղավաղված են: Հատկապես վատատեսորեն Էին տրամադրված իտալացիները, ովքեր կարծում Էին, որ բնակչության կեսը չի կարողանում աշխատանք գտնել այն դեպքում, երբ գործազուրկ Է քաղաքացիների 12 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am