Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորում է Հայաստանին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորում է Հայաստանին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը 
ստորագրելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկել երկու երկրների համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի մեկնարկին ասաց Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ  Նիկոլայ Ռիժկովը:  «Սա մեր առաջին նիստն է նրանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանն այդ իրադարձության կապակցությամբ: Սրանով առավել կարևոր է դառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիժկովը:

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում կքննարկվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, կներկայացվեն խնդիրները, մասնավորապես կապված տրանսպորտային փոխադրումների հետ: «Ես խորապես համոզված եմ, որ մեր նիստի ընթացքում կլինի կառուցողական քննարկում, որի արդյունքում կհամաձայնեցվեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր, որոնք առաջացել են ինտեգրացիոն գործընթացների արդյունքում»,- նշեց Ռիժկովը:

 ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեկնարկել է  ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մամուլի ասուլիսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am