Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մոսկվան ՄԱԿ-ին խնդրել է ազդել Կիեւի վրա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար

Մոսկվան ՄԱԿ-ին խնդրել է ազդել Կիեւի վրա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ՄԱԿ-ին խնդրել Է ազդել Կիեւի վրա եւ նրանից աջակցության հասնել Ուկրաինայի արեւելք ռուսական մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:   

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի համապատասխան նամակը հոկտեմբերի 29-ին հանձնվել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսին: «Մենք Վալերի Ամոսին ենք հանձնել մեր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի նամակը, որում նա վերջինիս կոչ է անում ազդել Կիեւի իշխանությունների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն խափանարարությունը եւ օգնեն մարդասիրական օգնությունը տեղ հասցնելուն»,- ասել Է դիվանագետը:

Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնությամբ չորրորդ ավտոշասայունն Է ուղարկել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչների համար: Հոկտեմբերի 30-ի առավոտյան ավտոշարասյունը ժամանել Է Ռոստովի մարզ:

Հոկտեմբերի 28-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել Է, թե Կիեւը Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության հերթական ավտոշարասյան ուղարկումը կդիտի որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am