Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի ‹‹սելֆի վիդեո›› տեսահոլովակն արդեն պատրաստ է

«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի  ‹‹սելֆի վիդեո›› տեսահոլովակն 
արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է: Պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: 

Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: 
Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: «Մանկական եվրատեսիլ»-ի այս տարվա տեսահոլովակում հնարավոր է տեսնել նաև մրցույթի նախորդ տարիների մասնակիցներին:

«Երգը կոչվում է «Արևի մարդիկ», որովհետև ես իմ ընկերներին՝ Հայաստանի բոլոր երեխաներին, հենց այդպես եմ անվանում, քանի որ նրանք արևոտ, ուրախ և երջանիկ մարդիկ են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսին լինի»,-ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր փոքրիկ երգչուհին:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am