Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց շախմատասերների հետ

Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց շախմատասերների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս-հանդիպում անցկացրեց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:

Մինչ շախմատասերները և Արոնյանը բլից հանդիպում կանցկացնեին, մյուս ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը տվեցին գրոսմայստերին: Ուսանողներին հետաքրքրող հարցերից էր, թե որն է Արոնյանի ամենահիշարժան պարտիան կամ հաղթանակը: Գ րոսմայստերը պատմեց, որ իր համար ամենահիշվող պահը 10 տարեկանում տոնած հաղթանակը և Հայաստանի չեմպիոն դառնալն է:  

«Այն գիրքը, որով շախմատն ուսուցանվում է դպրոցներում, այնքան էլ հաջող չէ: Գիրքը գրողը մեզ շատ մոտ կանգնած մարդ է, սակայն հին գրքերն ավելի լավն են: Շախմատը երեխային սովորեցնում է, որ կյանքը արդար չէ, դա կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Շախմատ» դասագրքի մասին իր կարծիքը հայտնեց Արոնյանը:

 Ակադեմիայի մեկ այլ ուսանողի այն հարցին, թե արդյոք Արոնյանն օգտվո՞ւմ է մրցակցի վրա հոգեբանորեն ազդելու հնարքից, Արոնյանը խոստովանեց` այո. «Հոգեբանորեն առավելություն ստանալը խաղի մի մասն է: Կարևոր է անգամ այն, թե ինչպես շարժեցիր ձեռքդ կամ ինչպես ես բռնում խաղաքարը: Հայտնի պատմություն է` աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ իմ և Էտիեն Բաքրոյի պարտիայում դիրքը ոչ-ոքի էր, սակայն ես համոզված  էի, որ հաղթելու եմ: Իսկ գրիչս չէր գրում, ևս մեկ գրիչ փորձելուց հետո, որը նույնպես չէր գրում, Բաքրոն իմ վստահությունից ազդված անձնատուր եղավ»,-ասաց Արոնյանը:

Միաժամանակյա սեանսին մասնակցեցին ակադեմիայի 11 շախմատասեր ուսանողներ և աշխատակիցներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am