Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախցի Մհեր Մնացականյանի զավակները շարունակում են ընտանիքի բազմազավակության ավանդույթը

Արցախցի Մհեր Մնացականյանի զավակները շարունակում են ընտանիքի 
բազմազավակության ավանդույթը

ԱԿՆԱԲԵՐԴ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում 1995 թվականից բնավորված, ծնունդով Գյուլիստան գյուղի բնակիչ Մհեր Մնացականյանը եւ նրա կին Սվետլանան սպասում են իրենց երկու թոռների լույս աշխարհ գալուն, որոնցով նրանց թոռների թիվը կհասնի 34-ի:

Ինչպես «Արմենպրես»-ին Ակնաբերդի իր բնակարանում ներկայացրեց Մհեր Մնացականյանը, ինքն ու իր կինն ունեցել են տասը երեխա՝ հինգ տղա եւ հինգ աղջիկ, ովքեր այժմ բնակվում են Ակնաբերդում կամ Արցախի այլ բնակավայրերում: 68 տարին բոլորած  Մհերն այժմ ունի 32 թոռ, որոնց մի մասն ապրում է իր ընտանիքում, իսկ մյուսները հաճախակի են հյուրընկալվում իրենց պապ ու տատին՝ բերկրանքով լցնելով նրանց սրտերը, օգնելով ամենատարբեր աշխատանքներում: «Շուտով 2 թոռ էլ կունենանք, ապա կսպասենք հաջորդներին: Մեր աշխարհն առաջին հերթին ծնունդներով կզորանա ու կզարգանա: Ճիշտ է, ապրելու լավ պայմաններ դեռեւս չունենք, երեխաներս բնակարանի կարիք ունեն, բայց, անկախ ամեն ինչից, մեր զավակներն ուզում են շարունակել ընտանիքի բազմազավակությունը: Կուզեի անգամ տեսնել 100-րդ թոռնիկիս լույս աշխարհ գալը, ապրել ու աշխատել նրանց մեծացնելու համար»,-ասաց Մհեր Մնացականյանը:

Ըստ Ակնաբերդի գյուղապետարանի հաշվապահ Մարտին Քյոխյանի՝ այժմ Ակնաբերդում հաստատված է 120 տնտեսություն, իսկ Ակնաբերդի Շահեն Մեղրյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 110 աշակերտ: Գյուղում տարեկան գրանցվում է 10-20 ծնունդ: Գյուղապետարանի հաշվապահի խոսքը հաստատեց նաեւ Մհեր Մնացականյանի հարս, Ակնաբերդի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Չիրքինյանը.»Մեր դպրոցում առաջինից մինչեւ տասներկուերորդ դասարանները համալրված են աշակերտներով: Նախորդ տարի դպրոց ընդունվեցին ռեկորդային թվով աշակերտներ՝ 20 երեխա, իսկ այս տարի՝ արդեն կիսով չափ: Բայց Ակնաբերդն ու նրա դպրոցն ապագա ունեն, քանի որ ամեն տարի սպասում ենք նոր ծնունդների, որոնց պետք է կրթենք ու կյանք ճանապարհենք»,-նշեց Լիլիթ Չիրքինյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am