Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՏՄ-ին անդամակցությամբ ակնկալվող ցուցանիշները հաջորդ տարվա բյուջեում արտացոլված չեն

ԵՏՄ-ին անդամակցությամբ ակնկալվող ցուցանիշները հաջորդ տարվա բյուջեում 
արտացոլված չեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի պետական բյուջեի նախագծում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ակնկալվող տնտեսական ցուցանիշներն արտացոլված չեն: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: «Պետբյուջեի նախագիծը ներկայացրել ենք սահմանդրությամբ նախատեսված ժամկետներում, պարտավոր էինք մինչ հոկտեմբերի 2-ը ներկայացնել նախագիծը: Այդ ժամանակ դեռևս ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը կնքված չէր, մենք, բնականաբար, չէինք կարող պետբյուջեի մեջ արտացոլել այդ փաստը: Այս բյուջեում ԵՏՄ-ի հետ հարաբերություններն արտացոլված չեն»,-ասաց Պավել Սաֆարյանը:

Փոխնախարարի խոսքով` իրենք ձեռքերը ծալած չեն նստում, իրենց մասնագետներն հաշվարկներ են կատարում թե մակրոտնտեսական, թե ծախսային, թե եկամտային բլոկների մասով: «Նրանք ինտենսիվ աշխատում են` գնահատելու այն ազդեցությունները, որ ունենալու ենք մեր տնտեսության վրա Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, որպեսզի ֆինանսական հոսքերի տեսքով դա արտացոլվի»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Պավել Սաֆարյանը` ավելացնելով, որ նախանական միջանկյալ արդյունքներ կան, որոնք կներկայացվեն պատարստ լինելուն պես: «Ինձ թվում է` մեկ ամսից կունենանք այդ ցուցանիշները և կներկայացնենք»,-ասաց նա:

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց էորի կազմում են ՌԴ-ն,Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: Հայաստանը ԵՏՄ հիմնադիր կազմին միանալու համաձայնագիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակՓաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թհունվարի 1-ից:  ԵՏՄ-ի կազմ ընդգրկվելու պահից հավաքագրված մաքսատուրքերի Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1,13%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am