Էդուարդ Մանեի «Գարուն» կտավն աճուրդի կհանվի 35 միլիոն դոլարով
16:16, 25 Հոկտեմբեր 2014
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ նոյեմբերին կազմակերպության նյույորքյան գրասենյակում աճուրդի կհանվի Էդուարդ Մանեի «Գարուն» կտավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով newsru.com-ը, Մանեի կտավի նախնական արժեքը գնահատվել է 35 միլիոն դոլար:
«Գարուն« կտավը Մանեն ստեղծել է 1881թ.: Նա ցանկանում էր ստեղծել չորս կտավ` նվիրված տարվա չորս եղանակներին, սակայն հասցրեց ավարտել միայն «Գարուն»ն ու «Աշուն»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում