Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանությունը մասնակցում է Կոպենհագենում բացված հերալդիկայի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ դեսպանությունը մասնակցում է Կոպենհագենում բացված հերալդիկայի միջազգային 
ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի քաղաքապետարանում հոկտեմբերի 24-ին բացվել է միջազգային ցուցահանդես` նվիրված ազգային հերալդիկային և զինանշաններին, որը կազմակերպվել է Կոպենհագենի քաղաքային խորհրդի, Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների կողմից` Նորին Մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ելույթներ են ունեցել Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի նախագահ Կայ Լարսենը, Կոպենհագենի քաղաքապետարանի երեխաների և երիտասարդության հարցերով քաղաքապետ Փիա Ալերսլևը և Դանիայում հավատարմագրված դուայենը` Բուրկինա Ֆասոյի դեսպան Մոնիք Իլբուդոն:

Կոպենհագենի Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել և ցույց տալ, թե ինչպես է օգտագործվում հերալդիկան մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում:

Ցուցահանդեսին 25 տարբեր երկրների դեսպանություների մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ երկրների ազգային, պետական, ազնվական ընտանիքների, արդյունաբերական, առևտրական, սպորտային, մշակութային ընկերությունների անցյալի և ներկայիս զինանշաններին, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի պատմության համար:

Դանիայում ՀՀ դեսպանությունը ևս ներկայացված է եղել ցուցահանդեսում, որի վահանակը ձևավորված էր և հերալդիկայի նմուշները ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից:

Ցուցադրված հայկական հերալդիկ նմուշները ցույց են տալիս մեր երկրի հարուստ և յուրահատուկ պատմությունը` սկսած մ.թ.ա. III հազարամյակից մինչև ՀՀ ներկայիս զինանշանները:

Հերալդիկային նվիրված միջազգային ցուցահանդեսը բազմաթիվ այցելուներ ունեցավ, իսկ ցուցադրությունը Կոպենհագենում շարունակվելու է մինչև նոյեմբերի 6-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am