Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Որոշվեցին մինչև 16 տարեկան հանդբոլիստների ՀՀ առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրները

Որոշվեցին մինչև 16 տարեկան հանդբոլիստների ՀՀ առաջնության 2-րդ և 3-րդ 
մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:

Վերջին օրը կայացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Ալավերդի-Վանաձոր` 12:22 (7:12), ԼՂՀ-ՀՄԴ` 26:31 (8:14), Աջափնյակ- Շենգավիթ` 32:19 (17:8):
Եթե չեմպիոնի հարցը պարզ էր` ժամկետից շուտ այդ կոչմանն էին արժանացել Աջափնյակի ներկայացուցիչները, ապա մյուս մրցանակակիրները որոշեցվեցին  մրցումների վերջին օրը կայացած խաղերից հետո: Ուշագրավն այն է, որ ՀՄԴ-ի, Վանաձորի, ԼՂՀ-ի հավաքականները մրցաշարն ավարտեցին միատեսակ ցուցանիշով` 6-ական միավորով:

Տեղերը բաշխվեցին լրացուցիչ ցուցանիշներով: Այսպիսով, թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ. 1. Աջափնյակ (10 միավոր), 2. ՀՄԴ (6),  3. Վանաձոր (6), 4. ԼՂՀ (6), 5. Շենգավիթ (2), 6. Ալավերդի (0): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:

Աչքի ընկած թիմերը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Մրցաշարի լավագույն խաղացող  ճանաչվեց Աջափնյակի ներկայացուցիչ Աշոտ Կռոյանը, որին էլ հանձնվեց գավաթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am