Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալիեւի հակառակորդ լրագրողները արտագաղթում են Ադրբեջանից

Ալիեւի հակառակորդ լրագրողները
 			  արտագաղթում են Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել Իլհամ Ալիեւի վարչակարգին հակառակորդ, Բաքվում աշխատող երկու լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքը հայտնում է, որ նրանցից մեկը «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Իդրաք Աբբասովն է: Նա նաեւ Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի (RATI) աշխատակից է: Ի.Աբբասովի աշխատանքային ընկերները հաստատել են «Բիզիմ յոլ»-ից նրա հեռանալու փաստը, սակայն, չեն կարողացել հայտնել, թե կոնկրետ որ եվրոպական երկրում է գտնվում: 

Եվրոպա գաղթած մյուս լրագրողը ժամանակ առաջ փակված «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից, միեւնույն ժամանակ Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին է: Նրա ընկերները հայտնել են, որ Ջ.Սումերենլին եւս մեկնել է եվրոպական երկիր:

Modern.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել նաեւ «Ազադլըգ» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի երկու աշխատակիցներ` Աբբաս Աթիլայը եւ Մաարիֆ Չինգիզօղլուն:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանից առնվազն 7 ԶԼՄ-ների աշխատակիցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր չեն հաշտվում Ալիեւի վարչակարգի հետ, քաղաքական ապաստան են խնդրել Արեւմուտքում:

Ըստ գործակալության` ապաստան խնդրած անձանց մեջ կան նաեւ Ադրբեջանում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների ընտանիքի անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am